Մարշալի համալսարանի գիտնականները հատուկ ֆերմենտ են հայտնաբերել, որն ազդում է ծերացման գործընթացի վրա։ Այս մասին ասվում է EurekAlert կայքում զետեղված հոդվածում։

Ինչպես նշվում է, մասնագետները պարզել են, որ նատրիում–կալիումային ադենոզինտրիֆոսֆատազ անունով նյութը ակտիվորեն մասնակցում է թթվածնի ակտիվ ձևերի արտադրման ցիկլում, դրանով իսկ երկարացնելով օրգանիզմի երիտասարդությունը։

Դրանում համոզվելու համար հետազոտողները մկների վրա փորձեր են դրել։ Մեկ տարի շարունակ կրծողներին ճարպի և ածխաջրերի բարձր պարունակությամբ սնունդ են տվել։ Արդյունքում այս սննդակարգը բերում է ծերացման վառ արտահայտված նշանների առաջացման։ Դա կապված է այն բանի հետ, որ օրգանիզմում թթվածնային ռադիկալների հսկայական քանակություն է սինթեզվում, որը բերում է բջիջների մահվան։

Մկների մոտ, որոնք ֆերմենտ էին ստացել, այդ պրոցեսները դանդաղել են։ Գիտնականները նաև փորձարկել են ֆերմենտը մարդու բջիջների վրա։ Արդյունքները նույնական են եղել։

Գիտնականները ընդգծել են, որ կլինիկական հետազոտությունների արդյունքում ֆերմենտը կարող է հակատարիքային թերապիայի հիմքը դառնալ, այսպես կոչված՝ անմահական ջուր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել