Aysor.am-ը գրում է.

Հունիսի 6-ից Հայաստանում է գտնվում Սեդա Մելքոնյանը (Գպրանյան)՝ Մոնթեի Սեդան: Այցելության նպատակը հունիսի 12-ին՝ Մոնթեի մահվան 25-րդ տարելիցին Արցախ այցելելն ու հուղարկավորության օրը՝ հունիսի 19-ին, Եռաբլուր գնալն էր:

Այս անգամ Մելքոնյանների ամբողջ ընտանիքն էր Հայաստանում՝ Մոնթեի եղբայրն՝ իր երեք զավակների հետ, երկու քույրերը, կրտսեր քրոջ երեք զավակները: Սեդային ուղեկցում էին նաև վերջինիս կողակիցն ու որդին՝ Սարո-Մոնթեն:

Ընտանիքի անդամներն արդեն վերադարձել են ԱՄՆ, Սեդան կմեկնի վաղը՝ հունիսի 28-ին: Մինչ մեկնումը Երևանի կենտրոնական հատվածում գտնվող գողտրիկ, բայց գեղեցիկ վայրերից մեկում Aysor.am-ն ու Ազգային հերոսի այրին հանդիպեցին: Զրույցի թեման երեկն ու այսօրն էր, իրական հերոսն ու բախտի բերմամբ «հերոսացածը», ամենամեծ սիրո կորուստն ու նոր կյանքի ծնունդը…

Մայրիկի ու հայրիկի աճյուններից մի փոքր բերեցինք ու դրեցինք Մոնթեի ծաղկանոցի մեջ

Այս տարի Մոնթեի զոհվելու 25 ամյակն էր, ու ես անպայման ուզեցի Հայաստան ըլլալ: Մեր ընտանիքի անդամներուն ամիսներ առաջ ըսկսա անհանգստացնել՝ պիտի երթանք չէ՞, պիտի երթանք: Ասել էի՝ ես կերթամ, ու շատ կուզեմ, որ բոլորդ գաք: Ու եկանք… Մեր ծնողները (նկատի ունի Մոնթեի ծնողներին՝ հեղ.) վերջին մի քանի տարիների ընթացքին մահացան, իրենց կտակն էր, որ պետք է դիակիզվեն: Ու մենք մայրիկի ու հայրիկի աճյուններից մի փոքր բերեցինք ու դրեցինք Մոնթեի՝ իմ կողմից պատրաստված ծաղկանոցի մեջ… Ես միշտ կնախընտրեմ հունիսի 12-ին Արցախ ըլլալ, իսկ հունիսի 19-ին՝ հուղարկավորության օրը, Երևան: Այդպես արեցինք նաև այս անգամ՝ բոլորս միասին:

Նոր Հայաստանը՝ Սեդա Մելքոնյանի աչքերով

Կսիրեմ զրուցել տաքսիի վարորդների, փողոցում քայլող մարդոց, խանութի աշխատողների հետ: Ինձ միշտ կհետաքրքրե՝ հասարակ մարդիկ ինչ կզգան: Հիմա բոլորն ալ կըսեն, որ մեծ բեռ մը ընկած է իրենց ուսերեն, հանգիստ կզգան: Ես երբևէ կողմնակից չեմ եղած, որ մարդիկ արտոնություններ ունենան, իրենք իրենց ավելի վեր դասեն սովորական ժողովուրդեն, մտածեն, թե իրենց համարանիշի պատճառով օրենքներուն ենթարկվելու պարտավորությունը չունին… Վերջապես կհասկընան՝ բոլորի համար օրենքը մեկ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել