Armsport.am-ը գրում է.

«Գանձասար-Կապանը» Բուլղարիայի ուսումնամարզական հավաքի ընթացքում 4 ստուգողական հանդիպում կանցկացնի` նախկինում հայտարարված 3-ի փոխարեն:

Այս մասին հայտնում է կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Այսօր` հունիսի 27-ին «Գանձասար-Կապանը» կմրցի Բուլղարիայի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Չեռնո Մորեի» հետ։

Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 18։00-ին։

Հիշեցնենք` «Գանձասար-Կապանն» արդեն 2 ստուգողական հանդիպում անցկացրել է Բուլղարիայում:

Առաջին խաղում թիմը մրցել է Բուլղարիայի բարձրագույն խմբի նախորդ առաջնության 4-րդ հորիզոնականը զբաղեցրած «Բերոեի» հետ և 2:3 հաշվով պարտություն կրել: Իսկ երկրորդ խաղում ոչ-ոքի է խաղացել Բուլղարիայի գործող գավաթակիրՍոֆիայի «Սլավիայի» հետ (3:3):

Ուսումնամարզական հավաքի վերջին խաղում կապանյան թիմը վաղը` հունիսի 28-ին, կմրցի Վրացայի «Բոտևի» հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել