Armsport.am-ը գրում է.

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսի գոլն ԱԱ-2018-ի խմբային փուլի երրորդ տուրի` Նիգերիայի հետ խաղում (1:2) արգենտինացու համար 6-րդն է դարձել աշխարհի առաջնություններում:

Հարձակվողն առաջին անգամ է գոլի հեղինակ դարձել Ռուսաստանում ընթացող մրցաշարում:

Այս գոլի շնորհիվ Մեսսին դարձել է համաշխարհային ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը,  ով աշխարհի առաջնություններում գոլ է խփել իր կյանքի 3 տարբեր տասնամյակներում:

Մեսսին գոլի հեղինակ է դարձել ԱԱ-2006-ի ժամանակ, երբ 18 տարեկան էր, ԱԱ-2014-ի ժամանակ` 27 տարեկանում, ինչպես նաև ԱԱ-2018-ում` 31 տարեկան հասակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել