Aysor.am-ը գրում է.

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թևան Պողոսյանը կարծում է, որ վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը, երբ հայտարարել է, թե օրը կգա, գուցե, Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, փորձել է ասել, որ այս կառավարությունը բաց է աշխատելու։

«Արսեն Խառատյանն ուզում էր ասել, որ սա այն կառավարությունն է, որը բաց է աշխատելու և ցանկացած մեկը, որն ունի ներուժ, որը կարող է Հայաստանին ծառայել, օգտագործվելու է», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով վարչապետի խորհրդականի վերջին հայտարարությունը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել, ասաց Թ Պողոսյանը։

Հիշեցնենք՝ Խառատյանը «Օրակարգից դուրս» հաղորդմանը տված հարցազրույցում չէր բացառել, որ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններին գնա որպես բանագնաց։ «Օրը կգա, գուցե և Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով։ Ո՞վ գիտի։ Ես ասում եմ, որ չեմ բացառում Հայաստանի շահերի դիրքից պետական ծառայության համար որևէ մեկի մասնակցությունը, եթե դրա շուրջ լինի հանրային կոնսենսուս և եթե մենք տեսնենք, որ հենց այդ մարդը հենց այդ տեղում շատ պետքական է։ Ոնց որ հիմա Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ում ներկայացնում է Հայաստանը, ոնց որ Խաչատուրովը՝ ՀԱՊԿ-ում», - ասել էր վարչապետի խորհրդականը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել