Ֆրանսիացի հոգեվերլուծաբան, մանկաբույժ, ֆրանսիական հոգեվերլուծության և, մասնավորապես, մանկական հոգեվերլուծական մտքի անկյունաքարային դեմքերից մեկն է Ֆրանսուազա Դոլտոն: Նա հայտնի է որպես բացառիկ նուրբ ու օժտված կլինիկական հոգեբան, և ճանաչվել է մարմնի անգիտակցական կերպարի հասկացության ներմուծման, ինչպես նաև հասարակական նշանակություն ունեցող աշխատանքային կենսագրության շնորհիվ, որն ուղղված էր բացառապես երեխաների կյանքի որակի բարձրացմանը:

• Հիվանդությունն ինչ-որ բան արտահայտելու եղանակ է: Երբ մարդը չի կարողանում դա բառերով արտահայտել, ասպարեզ է գալիս հիվանդությունը:

• Չի կարելի պնդել, որ մաթեմատիկոս լինելը խելքի նշան է: Խելքը սրտի, մեծահոգության, մարդու մեջ դեռ ծնված վայրկյանից ներդրված նույնականության ձգտման միասնությունն է:

• Բոլոր արգելքները երեխայի համար իմաստ ունեն միայն այն դեպքում, եթե նույն բանն արգելված է նաև ծնողների համար:

• Երիտասարդությունը շատ հարմար ժամանակ է այն բանի համար, որ անչափահասին հնարավորինս շուտ սովորեցնես իր համար պատասխանատվություն կրել՝ առանց վերջինիս հետ վիճելու:

• Ագրեսիվ վարքագիծը միշտ թաքցնում է ինքդ քեզ կորցնելու վախը, եթե ուրիշ մեկը հանկարծ հետդ կիսի խաղը կամ հաճույքը:

• Մանկական հոգեթերապևտներն ամենուր են: Նրանք և՛ երեխաներին են մանիպուլյացիայի ենթարկում, և՛ նրանց կոլեկտիվ են վերադարձնում, և՛ վերադաստիարակում են… Ամեն ինչ անում են՝ բացի այն բանից, որ երեխային թույլ տան լինել այնպիսին, ինչպիսին որ կա, ու կարողանա կողմնորոշվել իրեն շրջապատող միջավայրի հարցում, բացի նրանից, որ նրա մեջ ամրապնդեն հավատն իր ուժերի նկատմամբ ու թույլ տան ճաշակել կյանքի հաճույքը:

Երեխային դաստիարակել նշանակում է նրան նախօրոք տեղեկացնել այն մասին, ինչը նրան հետո կապացուցի փորձը: Այդ եղանակով նա կիմանա, որ չի կարելի ինչ-որ գործողություն կատարել ոչ այն պատճառով, որ դա նրան արգելել են, այլ, որովհետև դա խելամիտ չէ հանգամանքների կամ իրերի բնույթի պատճառով, ու նաև այն պատճառով, որ նա բավարար փորձ չունի դա անելու համար, ինչը նա պետք է նախօրոք ձեռք բերեր հմուտ ղեկավարի առաջնորդությամբ:

• Լավ զարգանալու համար երեխային պետք է գտնվել իր ծնողների կողքին, այլ ոչ թե կազմել նրանց կենտրոնը:

• Ցանկությունը ստեղծում է մարդուն: Անհնարինը կատարվում է այն մարդկանց շնորհիվ, ովքեր տենչում են հաղթահարել անհնարինի սահմանները:

• Ժամանակակից դաստիարակները կրեատիվությունը շփոթում են անմիջականության հետ: Երեխային հենց անմիջականությունն է բնորոշ: Այն օգնում է նրան ցուցադրել իր շնորհը, բայց դա նրան դեռ փոքրիկ հանճար չի դարձնում, ոչ էլ դերասան, նկարիչ կամ մեծ գիտնական: Նրա շնորհն ազատության հանճարն է, որով օժտված են անխտիր բոլոր երեխաներն աշխարհում, եթե նրանց չեն ներքաշում վաղաժամ մրցակցության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել