operativ.am-ը գրում է
«911» ծառայությունն այսօր՝ հունիսի 26-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքում՝ մանկապարտեզի մոտակայքում գտնվող «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող աղբամանների շուրջը մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 114 մանկապարտեզի մոտակայքում մեծ քանակությամբ սնդիկ է թափված:

Փրկարարները սահմանազատել են տարածքը. տեղում համապատասխան աշխատանքներ են իրականացրել Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության Ճառագայթաքիմիական և կենսաբանական մոնիթորինգի իրականացման բաժնի աշխատակիցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել