Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի կողմից առաջ բերված դիրքը 4 կողմից վերահսկում ենք, հարկ եղած դեպքում կարողանում ենք կրակի տակ պահել:

Այս մասին Նախիջևանի սահմանին գտնվող առաջնագծում  լրագրողների հետ զրույցում վստահեցրեց մայոր Անդրանիկ Ծատուրյանը:

Ըստ նրա` Ադրբեջանն առաջխաղացմամբ իր համար բարենպաստ պայմաններ չի ստեղծել:

«Բլրի ներքևի հատվածում են եղել, հիմա բարձրացել են բլրի վրա, որը կտրված է ապահովումից, եթե մեծ քանակի զորք էլ կուտակված ունենան, միևնույնն է, ապահովումից կտրված են: Կոնկրետ կարողանում ենք ազդել դիրքի վրա, մեր գյուղացիների  համար վտանգ չեն ներկայացնում: Ոչ մի կերպ այդ տարածքը իրենց չի կարող օգուտ տալ»,- շեշտեց մայորը:

Tert.am-ի հետ զրույցում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները վստահեցրին, որ Ադրբեջանի ցանկացած գործողություն, սադրանք զսպել են, պատրաստ են հետագայում ևս զսպել, հակահարված տալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել