Panorama.am-ը գրում է.

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի երկրորդ օրը խորհրդարանականների հարցերին էր պատասխանում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։

Յագլանդը, պատասխանելով մի քանի պատգամավորների հարցերին, կապված ԵԽ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամմադովի հետ հանդիպումներին, որում, ըստ վերջինիս, ինքը գլխավոր քարտուղարին տեղեկացրել է կոռուպցիայի մասին, Յագլանդը կոչ արեց Վեհաժողովին՝ դադարեցնել քաղաքական թատրոնը իրենց իսկ հակակոռուպցիոն հանձնաժողովի բացահայտումներից, որը հրապարակել է իր զեկույցն այս տարվա ապրիլին։

«Ժամանակն է հարգել հանձնաժողովին, որը կազմել է զեկույցը։ Այն պարունակում է ողջ այն համապատասխան տեղեկատվությունը՝ կապված դեսպանի հետ իմ հանդիպմանը, ով մեղադրանքներ էր հնչեցնում Ադրբեջանում համատարած կոռուպցիայի մասին»,-ասել է Թորբյորն Յագլանդը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել