Չինաստանի Հյուսիսում ուժգին ավազահողմ է բարձրացել։

Ականատեսների խոսքով՝ փոշու հսկայական ամպերը գոյացել են հաշված վայրկյանների ընթացքում: Աղետի էպիկենտրոնում հազիվ է նկատելի եղել պարզած ձեռքի հեռավորությունը:

Հողմը շարունակվել է ընդամենը 15 րոպե, հողմի հանդարտվելուց հետո աղետի վայրում երկար ժամանակ ամեն ինչ դեղին գույնով է ներկված եղել, զգացվել է օդի անբավարարվածություն: Ուժեղ քամին վնասել է նաև էլեկտրալարերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել