Morgan Stanley վերլուծական ընկերության ներկայացուցիչը անվանել է 2018թ. ապագա iPhone-ների հնարավոր գինը: Փորձագետի կարծիքով՝ նոր գաջեթի գինը կմեկնարկի 699 դոլարից: Այդ մասին գրում է Phone Arena-ն:

Միջին տարբերակի նախնական գինը, որն իրենից ներկայացնում է iPhoneX-ի «սիքվելը», 799 դոլար է: Ինչ վերաբերում է բազային տարբերակին, ապա նրա գինը կտատանվի 699-ից 769 դոլարի միջև: Սակայն վերջնական գինն, այնումենայնիվ, պայմանավորված կլինի վաճառքի ծավալով:

Կարծիք կա, որ գաջեթների գինը ավելի բարձր կլինի՝ 1099, 999 և 799 դոլար համապատասխանաբար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել