Panorama.am-ը գրում է.

Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններն անարդար են եղել, կարծում է ԵԱՀԿ-ն։ Տեղեկատվությունը տարածել է Deutsche Welle-ն։

Նախընտրական քարոզչության ընթացքում ընդդիմությունը եղել է ոչ բարենպաստ վիճակում, այն դեպքում, երբ կառավարական քաղաքական միավորումներին՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը և Ազգայնական շարժմանը, տրվել են անհավասար առավելություններ, ասված է ԵԱՀԿ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 25-ին՝ դիտորդների հայտարարությունների հիման վրա։

Անհավասար պայմաններ նախընտրական քարոզարշավը լուսաբանելիս եղել են նաև ԶԼՄ-ներում։
Այդուհանդերձ, ԵԱՀԿ դիտորդները կարծում են, որ քվեարկության օրը կաննոները պահվել են՝ մի քանի բացառություններով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել