Yerkir.am-ը գրում է.

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը դարձյալ ընտրվել է կազմակերպության փոխնախագահի պաշտոնում. հայտնում է haqqin.az-ը` Եվրոպայի խորհրդին հղումով:

Բացի այդ` ադրբեջանական պատվիրակության երկու նոր անդամներ` Չինգիզ Ղանիզադեն և Նաղիֆ Ղամզաևը, հաստատվել են որպես պատվիրակության անդամներ:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հետաքննության անկախ մարմինը, կառույցի ներսում կոռուպցիոն փաստերի հետ կապված, Ադրբեջանի մասով զեկույցում նշել էր Սամեդ Սեիդովի և համազեկուցողներ Սթեգան Շեննակի, Սեզար Գլորին Պրեդի, ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի, պատգամավոր Ժորդի Չուկլիի անունները: Նրանց նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել: Սեիդովը 2 տարի ժամկետով զրկվել էր իր իրավունքների մեծ մասից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել