Armsport.am-ը գրում է.

Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Այսօր` հունիսի 26-ին, կկայանա մրցաշարի խմբային փուլի վերջին տուրի ևս 4 հանդիպում:

Միմյանց հետ կմրցեն C և D խմբերի թիմերը:

Երևանի ժամանակով 18:00-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կհանդիպեն Ֆրանսիայի և Դանիայի հավաքականները:

Նույն ժամին Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում միմյանց հետ կմրցեն C խմբի մյուս երկու թիմերն` Ավստրալիայի և Պերուի հավաքականները:

Խաղային օրը կեզրափակվի D խմբի երկու խաղերով:

Ժամը 22:00-ին Սանկտ-Պետերբուգի համանուն ստադիոնում միմյանց հետ կմրցեն Նիգերիայի և Արգենտինայի հավաքականները: Այս հանդիպմանը ներկա կգտնվի նաև «ArmSport.am»-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը:

Նույն ժամին Դոնի Ռոստովի «Ռոստով Արենա» մարզադաշտում կկայանա Իսլանդիայի և Խորվաթիայի հավաքականների միջև խաղը:

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել D խմբում: Երկու խաղերից հետո ԱԱ-2014-ի փոխչեմպիոնն` Արգենտինայի հավաքականն, ընդամենը 1 միավոր է վաստակել և վերջին տեղն է զբաղեցնում խմբում: Նրանք խմբից կկարողանան դուրս գալ միայն այն դեպքում, եթե հաղթեն Նիգերիային, իսկ Իսլանդիան չկարողանա հաղթել խորվաթներին, որոնք արդեն ապահովել են իրենց տեղը մրցաշարի 1/8 եզրափակչում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել