«Որոշ տեղեկություններով՝ դեռևս անցած շաբաթ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապե­տի պաշտոնից հրաժարականի դիմում էր գրել, և իշխանությունը մտածում էր, որ ինչ-որ հարմար պահի այն կհրապարակվի: «Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, ավագանու նիստում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ՝ քաղաքապետի ընտրությունների համար սահ­մանված կարգով»,- նշված է օրենքում: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: 

Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը 1 ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին բաղկացած է 65 հոգուց: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առա­վելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հա­վասար ձայներ ստացած մյուս թեկնածուները: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից կամ մոտ 27 հոգուց: Իսկ եթե երեք անգամ հնարավոր չէ ընտրել քաղաքապետ, ավա­գանին օրենքի ուժով լուծարվում է, նշանակվում են ավագանու արտահերթ ընտրություններ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել