«Կառավարության աշխատակազմի ղե­կավար Էդուարդ Աղաջանյանը երեկ ֆեյսբուքում գրել էր, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվող բենզինի քանակը 2 անգամ կկրճատվի՝ կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն դրամ: Նա մեզ ասաց, որ նախկինում մեքենաներին տրամադրվել է օրական 100 կմ վազքի համար բենզին՝ կախված տվյալ մեքենայի շարժիչի հզորու­թյունից, ինչը, կարծում են՝ շատ է: 

Օրինակ՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին սպասարկող Toyota Land Cruiser ամենա­գնացը 100 կմ-ում ծախսում է մոտ 20 լիտր բենզին, ինչը մեծ թիվ է: Աշխատակազմում կան նաև Toyota Corola-ներ, որոնք ծախսում են 2-3 անգամ քիչ, հետևաբար՝ 100 կմ-ի համար նրանց 2-3 անգամ քիչ վառելիք է տրամադրվում: Կրճատումը, սակայն, չի վերաբերում վարչապետին սպասարկող մեքենային, քանի որ այն կառավարության աշխատակազմի մեջ չի մտնում՝ ՊՊԾ-ինն է:

Չի կրճատվի նաև վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին սպասարկող Toyota Camry ծառայողական ավտոմեքենայի բենզինի քանակը: Այն առաջվա նման կլինի շաբաթական 140 կամ օրական 20 լիտր: «Որովհետև վարչա­պետի տիկնոջն իրոք պետք է ավելի շատ... այսինքն՝ հաշվի առնելով նրա ավտոմեքե­նայի օրական վազքը՝ նրան ավելի շատ է պետք լինում, դրա համար նրանը նույնն է մնացել»,- ասաց Աղաջանյանը: Թե ուր է այդքան շատ՝ օրը 20 լիտրի «վազում» վարչապետի տիկնոջ ավտոմեքենան, չա­սացին մեզ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել