««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու, նաև յուրացումների մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, պահվում է Երևանի կենտրոն ՔԿՀ-ում՝ «ԿԳԲ-ի պադվալում»:


Նրան, մեզ հասած լուրերի համաձայն, պահում են նույն այն 315 խցում, որտեղ ավելի քան մեկ տարի անցկացրեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ում ևս կալանավորել էին ապօրինի զենք-զինամթերք պահելու համար:


Ի դեպ, ՔԿՀ-ում Մանվել Գրիգորյանին, մեղմ ասած, լավ չեն դիմավորել: Կալանավորները, լսելով, որ Մանվել Գրիգորյանին տանում են այն խուցը, որտեղ գտնվել է Սամվել Բաբայանը, սկսել են սուլել և իրենց խցերից Երևան ՔԿՀ-ի ողջ տարածքով մեկ վանկարկել` «տուշոնկա-տուշոնկա»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել