Ալթայի տարածքում՝ Ֆակել կոչվող հատվածում՝ ոչ այնքան բարձր մի կամրջի մոտ, գտել էին նավակ, որով լողում էր մի տարեց մարդ: Ռուբցովսկ քաղաքի բնակիչն ինքնուրույն էր պատրաստել այն և դրա միջոցով ցանկանում էր լողալով հասնել իր որդուն, ով ապրում է Բառնաուլում: Թոշակառուն նավակը պատրաստել էր փայտից ու 1500 պլաստիկ շշերից, վերցրել իր հետ ուտելիք, հագուստ և ճամփա ընկել: Նրա ճանապարհորդությունը սկսվել էր հունիսի 6-ին, և 10 օր անց նրա ուղին կտրեց կամուրջը: Տեղի բնակիչները թոշակառուի մասին հայտնեցին փրկարարներին, որոնք նրան օգնեցին տեղափոխել նավակը, որպեսզի նա կարողանա շարունակել ուղևորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել