Հաշված ժամեր հետո սկսվելու է Ռամիլ Սաֆարովների բանակի կազմավորմանը նվիրված ռազմական շքերթը, որն այս անգամ մի փոքր ավելի վտանգավոր է մեզ համար, քանի որ պատերազմին 5 պակաս տարածաշրջանում ռազմական շքերթով շատ մեսիջներ կարելի է հասցնել հակառակորդ կողմին և միջազգային հանրությանը:

Բայց այս շքերթի ամենակարևոր պահն այն է, որ մենք պետք է գիտակցենք, որ շքերթի ժամանակ ավելի լավ է տեսնենք հզոր զենքեր և զինամթերքներ, քան տեսնենք այն, ինչի մասին վաղուց գիտենք:

Բացատրեմ ինչի համար: Եթե ռազմական շքերթին տեսնում ենք ռազմական զենքերի նոր տեսականի, ապա հասկանալի է, որ դրանց ցուցադրվում են աչք վախեցնելու և հետագա բանակցությունների մեջ մտնելու համար: Շքերթում ցուցադրված նոր զենքերը դեռ երկար ժամանակ չեն կրակելու: Պարզ օրինակ՝ մեր Իսկանդերը: Ցույց տվեցինք, որ ունենք, որպեսզի Ադրբեջանը հաշվի նստի այդ իրականության հետ:

Հիմա, եթե ադրբեջանական կողմը մեզ «անակնկալ» մատուցի, ապա դա ունի իր դրական կողմերը, քանի որ վստահ կարող ենք ասել, որ այդ զենքերը աչք վախեցնելու համար են դուրս բերվել իրենց մշտական տեղակայման վայրերից: Իսկ եթե համեմատական կարգով ցուցադրվի այն ամենը, ինչ ցուցադրել են նախկին շքերթների ժամանակ, արդեն այդ ժամանակ լուրջ մտահոգության կարիք կա:

Սպասենք պարտված բանակի ռազմական շքերթին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել