Այսօր առավոտյան բուռն աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Արևելյան գործընկերության երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պատվիրակությունները քննարկել են քաղաքական, տնտեսական, սոցիալական և էներգետիկ ոլորտներին վերաբերող զեկույցները։

Արևելյան գործընկերության երկրների պատվիրակություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել սատարելու իմ կողմից հեղինակած և Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված ԲԱՆԱՁԵՎԸ՝ Հայաստան֊ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս արագացնելու մասին։ 
Այդ բանաձևին իր աջակցությունն է հայտնել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը։

Այսօր երեկոյան տեղի կունենան նաև չորս հանձնաժողովների նիստերը, իսկ Պլենար նիստը և հիմնական քվեարկությունները՝ վաղը։

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը շարունակում է աշխատել միասնական և ողջ ներուժով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել