Բաղադրիչներ
- կարագ - 250 գ
- ալյուր - 500 գ (եգիպտացորենի)
- շաքարավազ - 400 գ
- ջուր - 200 մլ
- նուշ - 160 գ (կամ ընկույզ)
Պատրաստման եղանակ
Կարագը հալեցնում ենք, ավելացնում ալյուրը, շաքարավազի կեսը և 10-15 րոպե տապակում ենք՝ փայտյա թիակով անընդհատ խառնելով:
Զուգահեռ եփում ենք մնացած շաքարավազով և ջրով օշարակը: Ալրային զանգվածը կրակից վերցնում ենք, ավելացնում նախօրոք տապակած և մանրացված նուշը: Լավ խառնում ենք և ավելացնում օշարակը: Զանգվածը կրկին դնում ենք կրակին և 5-7 րոպե եփում:
Հալվան հովացնում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և ձևավորում 5-6 սմ հաստությամբ ուղղանկյան կամ քառակուսու տեսքով:
Կտրատում ենք և վայելում:

Այս անգամ բացահայտեցինք վրացական հալվա պատրաստելու գաղտնիքը։
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BE%D6%80%D5%A1%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%AC%D5%BE%D5%A1/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել