Tert.am Life-ը գրում է.

Դերասան Յուրի Իգիթխանյանին վերջին շրջանում քիչ կարելի է տեսնել հեռուստաէկրանին,  իսկ թատերական գործունեությանը դերասանն հինգ տարի առաջ է հրաժեշտ տվել՝ հեռանալով Ստանսիլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից:  Յուրին ասում է՝  այս տարիների ընթացքում մշտապես մտածել է վերադառնալու մասին, բայց դա կանի այն ժամանակ, երբ իր թատրոնում իրավիճակ փոխվի, պետական հոգածությունն էլ թատրոնների նկատմամբ ավելանա:

 

Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է ներկայիս գործունեության, թատրոն վերադառնալու ցանկության և ընտանիքի մասին։

 

 

Յուրին նշեց, որ այս շրջանում հեռուստատեսային առաջարկներ ստացել է, սակայն ոչ բոլոր դեպքերում է համաձայնում նկարահանվել: Դերասանի խոսքով` դա պայմանավորված է ինչպես տրվող հոնորարի, այնպես էլ առաջարկի բովանդակային մասի հետ:

 

 

«Այնպես չէ, որ թողել եմ իմ մասնագիտությունը, ուղղակի սկսել եմ ավելի ընտրողական վերաբերվել առաջարկներին:

Սերիալները թե՛ ցածր հոնորոր են վճարում, թե՛ ինձ հետաքրքիր չեն` որպես դերասան: Ի՞նչ խաղամ, հոգնեցի բժիշկ խաղալով: Երևի, նույն կերպ են մտածում նաև պրոդյուսերները, որ շատ ժամանակ չեն էլ զանգում ինձ այս կամ այն առաջարկը քննարկելու համար»,- ասաց դերասանը և ավելացրեց, որ ներկայումս ավելի շատ զբաղված է կորպորատիվ երեկոներ կազմակերպելով ու վարելով:

Այս փուլում Յուրին նոր առաջարկ է ստացել նկարահանվելու Գոռ ԿԻրակոսյանի «Ազնիվ գողերը» ֆիլմում. «Նկարահանումներն արդեն սկսված են, բայց իմ մասնակցությամբ տեսարանը դեռ չի նկարահանվել: Անհամբեր սպասում եմ Գոռի հետ աշխատանքին: Մինչև այս ճանաչել եմ նրան, բայց որպես ռեժիսոր-դերասան սա մեր առաջին համագործակցությունն է»: 

Չնայած  Յուրին շարունակում է զբաղվել սիրելի մասնագիտությամբ, թատրոնի աշխատանքը կարոտել է։ «Այն, ինչ ինձ բերում էր գումար և ապահովում ընտանիքիս բարեկեցիկ կյանքը, հնարավոր չէր համատեղել թատրոնի հանդեպ սիրո հետ: Չկա դերասան, որը լքած լինի թատրոնը ու չմտածի բեմ վերադառնալու մասին: Թատրոնների կառավարման սովետական մտածելակերպը մինչև հիմա կա, բայց մենք 21-րդ դարում ենք ապրում և դերասանը պետք է  լինի ազատ, առանց կաղապարների: Այսօր դերասանը պետք է  կարողանա և՛ թատրոնում լինել, և՛ կինոյում նկարահանվել։ Եթե թատրոնը չի կարողանում այդքան վճարել, այդ սահմանափակումը դնելու իրավունք չունի: Տարիներ առաջ ես շատ դժվար որոշում կայացրի, իհարկե, ոչ հօգուտ թատրոնի: Այս փուլում, ինչպես ասում են, երկրում իրավիճակ է փոխվել, բայց չեմ կարծում, որ դա նկատելի կլինի մշակույթի ոլորտում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել