ԱՄՆ Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական և անվտանգության խորհրդի ղեկավար Ջոն Բոլտոնը կայցելի Մոսկվա հանդիպելու ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևին։ Երկու գիգանտներ, ովքեր լրջագույն ազդեցություն ունեն իրենց նախագահների վրա։ 

Բանակի գեներալ, հետախույզ Պատրուշևը լուրջ ճանապարհ է անցել, փայլուն պատկերացում ունի ազգային, ինչպես նաև համաշխարհային անվտանգության ճարտարապետության մասին։ 

Բոլտոնն իր հերթին լուրջ ազդեցություն ունի ամերիկյան անվտանգության քաղաքականության վրա։ Լուրջ ճանապարհ է անցել, եղել է ԱՄՆ դեսպան ՄԱԿ-ում, պետքարտուղարի տեղակալ: Բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռեյգանի և Բուշի վարչակազմերում։

Պատահական չեմ համարում, որ հենց անվտանգության խորհրդի պատասխանատուներն են հանդիպում միմյանց հետ և ըստ տեղեկությունների՝ պլանավորում Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ընդհանրապես, անվտանգության խորհուրդները լուրջ կառույցներ են այս երկրներում, և այս պաշտոններում պատահական մարդիկ չեն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել