Եթե երբևէ եղել եք Ճապոնիայում կամ Եվրոպայի մի քանի երկրներում, օրինակ՝ Իսպանիայում, ապա նկատած կլինեք, որ գրեթե բոլոր տների դռան դիմաց ջրով լի շիշ է դրված:

Պարզվում է, որ ջրով լի տարաները թույլ չեն տալիս կենդանիներին տարածքում նշաններ կատարել: Սակայն ուսումնասիրությունները, թե ինչի հիման վրա է դա կատարվում, այդպես էլ արդյունք չտվեցին:

Կան մի շարք ենթադրություններ: Ասում են, թե կենդանու բնազդը թույլ չի տալիս միզել ջրի վրա: Կա տարբերակ, իբր կենդանուն վախեցնում է ջրի մեջ լույսի արտացոլանքը: Մեկ այլ տարբերակի համաձայն՝ շունը չի միզում պլաստիկ տարայի վրա, որովհետև այդ նյութը շատ կարճ ժամանակ է հոտ պահում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել