Ժամանակին իրական շոուների մասնակիցներն իրենց փոքրիկ շնիկներին տարատեսակ նորաձև զգեստներ էին հագցնում, սակայն մեր օրերում կենդանիներին որպես աքսեսուար օգտագործելն այնքան էլ ընդունված չէ: Այդ պատճառով Նիկոլ Ռոուզն արժանացավ քննադատությունների կենդանու հետ դաժան վարվելու համար: Նա իր շան մորթին ներկում է տարբեր գույներով:

Սակայն Նիկոլը համոզված է, որ Ստելլան սիրում է վարդագույնը: Նա կարծում է, որ, երբ շունը մնացել է սպիտակ գույնի, սկսել է նեղանալ ու տխրել: Նիկոլը հազմոված է, որ ինքը չի տանջում շանը, շունն ինքն է ընտրել զարդարվելու այդ ձևը և իրեն լավ է զգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել