Հերթոգենբոս քաղաքում, որը գտնվում է Նիդերլանդներում, գոյություն ունի թաղամաս, որը կառուցվել է ճարտարապետ Դրիս Կրեյկամպի կողմից: Կառուցումն ավարտվել է 1984 թվականին, սակայն տների դիզայնը մինչ օրս ուշադրություն է գրավում:

Այդ տներն ավելի շատ նման են ֆիլմերի հրապարակի ձևավորման, քանի որ ունեն կլոր ու անսովոր տեսք: Ընդհանուր առմամբ, տների քանակը 50 է, որոնք տեղակայված են արհեստական լճի ափին: Յուրաքանչյուր տան ներսում կա լոգարան, հյուրասենյակ, ննջասենյակ և խոհանոց: Նման կլոր մեկական տունը նախատեսված է 1-2 բնակչի համար: Դեռ ճարտարապետի կենդանության օրոք նրա այս նախագիծը բավականաչափ քննադատությունների է արժանացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել