1992-ի հունվարից Արցախյան հակամարտության շփման գծում տարօրինակ բաներ սկսեցին կատարվել: Որոշ հատվածներում Ադրբեջանական զինված ուժերը ակնհայտորեն սաբոտաժ էին ձեռնարկում սեփական պետության շահերի դեմ: Փաստացի հայկական զինված ուժերը խնդիրներ էին ունենում, միայն երբ սովետական բանակն էր իրենց դեմ կանգնում: Եթե մերոնց դեմ ռսները չէին կանգնած, ապա մերոնք, նույնիսկ ամենա անհավանական իրավիճակներից հաղթող էին դուրս գալիս, հաճախ շնորհիվ մի ադրբեջանական ստորաբաժանման, որը դավաճանում էր մնացածին:

Ամենա հայտնի սաբոտաժի դեպքը փետրվարի 26-ին էր, երբ Ադրբեջանցիք սեփական ժողովրդին կոտորում են ու մեղքը գցում «գազան հայերի» վրա ու «անպիտան Մութալիբովի»: Ադրբեջանական Ազգային Ճակատ կոչվող ընդդիմությունը ռազմաճակատում բոլոր անհաջողություններում մեղադրում էր Մութալիբովին, թեպետ նրան հավատարիմ էին միայն ռուսական զինվորները, ովքեր անթերի էին գործում: Ռազմաճակատում շարունակվող սաբոտաժների արդյունքում, Մարտի 6-ին Մութալիբովը հրաժարական է տալիս: Մայիսի 8-ին մերոնք, համեմատաբար առանց առնձնահատուկ մարտերի, վերցնում են Շուշին: Այս տապալման ֆոնին Մութալիբովը հետ է գալիս պաշտոնի, բայց մի շաբաթ էլ չի ձգում՝ բազմահազար միտինգավորների պատճառով: Նախագահ է դառնում լավ վարկանիշ ունեցող մի գիտնական, ում անունն էր Աբուլֆազ Էլչիբեյ:

Թեպետ ամբողջ հակամարտության ընթացքում Ադրբեջանի բոլոր հաջողությունները պայմանավորված էին ռուսական բանակի աջակցությամբ, Էլչիբեյը, տրամաբանության համար անհասկանալի պատճառներով, սկսում է հիմար թվացող հակառուսական քարոզչություն: Ձեռի հետ Իրանի հասցեին էլ է սկսում անհեթեթ մեղադրանքներ հնչեցնել: Որ պատկերացնեք ինչ կարգի արտաքին քաղաքական սաբոտաժների է դիմել Էլչիբեյի թիմը, կարդացեք նրա շնորհավորական ուղերձը Թաթարստանի նախագահ Շայմիևին, որտեղ Էլչիբեյը խոսում է Մոսկվայի գաղութատիրական կարգերի ու թյուրքական աշխարհի զարթոնքի մասին: Իրանից ժամանած քաղհալածյալներին նա ասում է, որ մի քանի ամսից Իրանում լուրջ պրոցեսներ կսկսվեն ու «Հարավային Ադրբեջանը» կմիանա մայր Ադրբեջանին: Սրան զուգահեռ նա արագի մեջ զարգացնում է հարաբերությունները գլոբալ ֆինանսական ինստիտուտների հետ: Այս ամենի ֆոնին Մոսկվայում ՊՆ Գրաչյովը գծերից գցում է ԱԳՆ Կոսերեվին ու սկսում զենք մատակարարաել հայերին, իհարկե ոչ անվճար (այդ զենքը մինչ օրս քթներիցս է գալիս):

1992-ի սեպտեմբերին Էլչիբեյը արդեն հասցնում է բարեփոխել կրթական համակարգն ու ահագին բարելավել վիճակը քաղաքացիական իրավունքների ոլորտում: Այս ընթացքում հայկական զինված ուժերը գրեթե անխափան առաջ էին շարժվում: 1993-ի գարնանը Ադրբեջանի հերոս գնդապետ Սուրատ Հուսեյնովը դուրս ա գալիս Էլչիբեյի դեմ, իրավիճակը մոտենում է քաղաքացիական պատերազմի: Այդ պահին ասպարեզ է մտնում բոլոր սաբոտաժների կնքահայր Հեյդար Ալիևը, ով բոլորին հեշտությամբ բարիշացնում է ու դառնում է երկրի ղեկավար: «Ադրբեջանի» 20%-ը անցնում է մեզ, մոտ 20 հազար ադրբեջանցի էլ արանքում զոհվում ա: Հետո գալիս են անգլիացիք, բայց արդեն շատ ավելի բացահայտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել