Tert.am-ը գրում է.

Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանում ձերբակալվել է 3 անձ, որոնք մեղադրվում են ընտրությունները կեղծելու փորձի կատարման մեջ, գրում է թուրքական DHA գործակալությունը։

Նշվում է, որ ձերբակալվածները, որոնց անունները դեռ չի բացահայտվում, մեքենայով մոտեցել են Սուրուչում գործող ընտրատեղամասերից մեկին, մեքենայի մեջ նկատվել է 4 պարկ ընտրաթերթիկների ծրարներ, որոնք վերջիններս փորձել են ներս մտցնել։ 

Հայտնի է, որ մեքենան կանգ է առել ոստիկանների նախազգուշական կրակոցից հետո։ 

Ոստիկանությունը ուժեղացրել է վերահսկողությունը տարածքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել