«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա հնարավորություն 1-2 տարվա ընթացքում պետական բյուջեի եկամուտները 800 միլիոնից մեկ միլիարդ դոլարով ավելացնելու». Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր տարբերակը սա ասել է սույն թվականի մարտի 18-ին, պնդելով, որ նա դրան կհասնի «տնտեսական նոր բաղադրիչներ ներդնելով, ընդ որում, առանց... ըըը... առանց հարկային դրույքաչափերի փոխելու»: Մինչդեռ, երեկ չէ առաջի օրը, նույն Փաշինյանի արդեն իշխանական տարբերակի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասել է հետևյալը՝ «իհարկե խոսքը էն մասին չի կարող լինել, որ չարաշահումների բացահայտմամբ և բյուջե վերադարձով արտաքին պարտքը փակվի, սա միամտություն է, մոլորություն է... բայց որ արդարությունը որոշակիորեն կվերականգնվի, միանշանակ»: Դրանից մի քանի օր առաջ էլ կառավարությունը փաստացի հարկերը ավելացրեց՝ կուտակային համակարգ պարտադրելով: Թե ինչներիս էր պետք էդ կուտակայինը, եթե կարելի է «բյուջեի եկամուտները 800 միլիոնից մեկ միլիարդ դոլարով ավելացնել» ոչ մեկ չփորձեց բացատրել:

Ով չգիտի ասեմ. Փաշինյանի ընդդիմադիր տարբերակի նշած բյուջեի եկամուտների ավելացման դեպքում, կարելի է ոչ միայն արտաքին պարտքի սպասարկման հետ խնդիրները մոռանալ, այլ նաև կրկնապատկել բյուջեի գրեթե ամբողջ սոցիալական բաղադրիչը, այսինքն ինչքան բժիշկ, դասատու, թոշակառու ու պաշտոնյա կա կարան միանգամից երկու անգամ շատ փող ստանան: Երկու անգամ ավելի փող կարար հատկացվեր հիվանդանոցներին ու կրթական օբյեկտներին:

Հիմա ես ուզում եմ հասկանալ, ու հույս ունեմ ընթերցողներս ինձ այդ գործում կօգնեն: Ստացվում է, որ առաջին փոխվարչապետը վարչապետի «տնտեսական նոր բաղադրիչների» պլանի մասին չգիտի՞: Թե գիտի, բայց, ինչպես և ես, չգիտի էդ ինչ ա: Թե գիտի դա ինչ է, բայց աբսուրդ է համարում: Թե իրականում երկուսն էլ բացարձակ տեղյակ չէին այն թեմաներից, որոնք շոշափում են... Ես դժվարանում եմ այս հարցերին պատասխանել, որովհետև մինչ օրս չեմ լսել ծրագրային հայտարարություն, փոխարենը քաղաքական հայտարարությունների տեղատարափ է ամեն օր: Ըստ այդմ, ես հանդգնում եմ,ստեղից ընդեղից կցկտուր տեղեկություն հավաքելով, փորձել մոտավոր գաղափար կազմել ՀՀ ներկայիս կառավարության օրակարգի վերաբերյալ: Այդ հայացքներն էլ ինձ հուշում են, որ կառավարության համար արդարության պատրանքի ստեղծումը ներկա պահին գերակայություն է: էն որ Մանվելը պիտի վատ ապրի, բոլորը հասկացան, մնում ա հասկանանք հասարակ ժողովուրդը ո՞նց ա ապրելու:

Իշխանական հաստիքային ակտիվիստների ու պրոպոգանդիստների շուրթերից հաճախ եմ լսում պահանջ՝ քննադատության մեջ լինել փաստարկված, բովադնակային ու կառուցողական: Դա մոտավորապես նույնն ա, որ սիրողական պոռնոյի անտաղանդ ռեժիսորը պահանջի, որ, ասենք, Բեռնարդո Բերտոլուչին այդ ռեսժիսորին քննադատելիս լինի փաստարկված ու կառուցողական: Ի՞նչը պիտի փաստարկված քննադատվի՝ ժպիտի ու երջանկության մասին 50 էջանոց կենացը՞, թե՞ բյուջեի մասին խիստ մոտավոր պատկերացումներ ունեցող մարդկանց մտքի թռիչքները: Ի՞նչը պիտի քննադատվի, շարահյուսությունը՞, կետադրությունը՞... ինչը՞...

Ցանկացած բովանդակային զրույցում դուք մի հինգ րոպե էլ չեք ձգի և, դա շատ լավ գիտակցելով, դուք ապավինում եք ատելություն, հայհոյանքեր, սպառնալիքներ ու վիրավորանքներ տարածող աղանդավորներին, ֆեյսբուքյան թրոլերին ու ֆեյքերին: Սա է ձեր քաղաքական հենարանը, ծրագիրը և գաղափարախոսությունը: Հունարեն՝ «կակիստոկրատիան» է լավագույնս բնորոշում Հայաստանը ներկա պահին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել