Armsport.am-ը գրում է․

Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Գերմանիան 2:1 հաշվով հաղթել է Շվեդիային: 

32-րդ րոպեին Տոնի Կրոսի սխալից հետո մրցակիցը հակագրոհ է սկսել, որն ավարտել է Օլա Տոյվոնենը՝ գրավելով Մանուել Նոյերի դարպասը:

Ընդմիջումից հետո հանդիպման հաշիվը հավասարեցրել է Մարկո Ռոյսը՝ եզրափակելով ձախ եզրից կատարած փոխանցումը:

81-րդ րոպեին Ժերոմ Բոատենգը երկրորդ դեղին քարտն է ստացել և հեռացվել դաշտից: Ավելացված 5-րդ րոպեին Կրոսը տուգանային հարվածից հաղթանակ է պարգևել իր թիմին:

Հիշեցնենք, որ այս խմբում Մեքսիկան ունի 6 միավոր, Գերմանիան և Շվեդիան՝ երեքական, իսկ Հարավային Կորեան միավոր չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել