Տան մաքրության մեջ ամենաբարդ խնդիրներից մեկն է համարվում գազօջախի սալիկների և ցանցերի մաքրումը։ Սալիկները բավականին հիշաչար են  և լավ են հիշում, թե ինչպես կաթը եռացնելիս դուք թափեցիք այն իր վրա կամ սուրճը եփելիս և անգամ չեն մոռանում սուպերից կամ կոտլետներից պատահական թափված յուղի կաթիլների մասին։ Եվ իսկապես, եթե դուք ուշադրություն չդարձնեք ձեր գազօջախի մաքրությանը, ապա այն կվերածվի յուղոտ և կեղտոտ իրի, որը, համաձայնեք, այդքան էլ լավ չի նայվում։

Սակայն պետք չէ վախենալ, քանի որ չլուծվող խնդիրներ չկան, և ամեն ինչ ձեր ձեռքում է։ Եթե դուք լավ տնային տնտեսուհի եք (իսկ մենք դրանում չենք էլ կասկածում), ապա դա նշանակում է, որ գազօջախի վրա կուտակված յուղից դուք կարող եք հեշտությամբ ազատվել։

Մենք առաջարկում ենք ձեզ մի բաղադրատոմս, որն անպայման խորհուրդ ենք տալիս փորձել։ Արդյունքները ձեզ իսկապես կզարմացնեն։

Դիտեք տեսանյութը և կիրառեք այս միջոցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել