«...Ինքնին հասկանալի է, որ Եվ­րամիությունը որևէ առնչու­թյուն չունի Բելառուսի մատա­կարարումների հետ և ԱլԳ հանդիպումն ընդամենն առիթ էր, որ պաշտոնական Երևանն իր դժգոհություններն արտա­հայտի Բելառուսի հանդեպ: Սակայն խնդրի արծարծումն այս ձևաչափով ուշագրավ է և խոսում է Երևանի հետաքր­քիր ուղերձների մասին:


Բանն այն է, որ Բելառուսը Հայաստանի հետ դաշնակցա­յին հարաբերություններով կապված է ոչ թե ԱլԳ, այլ՝ ձԱՊԿ ձևաչափով:


Եթե Հայաստանի արտգործնախարարը խնդիրը բարձ­րացնում է ոչ թե ՀԱՊԿ-ում, այլ Եվրամիության հարթա­կում, կնշանակի՝ առանձնա­պես պատրանքներ չունի, որ եվրասիական ինտեգրացիոն կառույցներում կարող է հաջո­ղության հասնել և ըստ էու­թյան, խնդիրը բարձրաձայնելով՝ ակնկալում է Բրյուսելի քաղաքական աջակցությունը: Մյուս կողմից՝ Բելառուսի վարքագծի հարցը ՀԱՊԿ-ում բարձրացնելն անօգուտ է, եթե Երևանը խստիվ չի դատա­պարտում Ռուսաստանի կող­մից սպառազինությունների ավելի ծավալային մատակարումներն Ադրբեջան:


Բելառուսը շատ հանգիստ հակադարձելու է Հայաստանին՝ հղում անելով Ռուսաստանին, որը Հարավային Կովկասի միլիտարիզացիայի հիմ­նական աղբյուրն է, ընդ որում, լինելով ոչ միայն Հայաստանի թիվ մեկ դաշնակիցը, այլ նա­և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը:


Նույնիսկ կարելի է ենթադրել, որ երեկ Մինսկում, խոսելով Բելառուսի անընդունելի քա­ղաքականության մասին, Հայաստանի արտգործնախարարն


իրականում թիրախավորում էր հենց Ռուսաստանին, որը Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակա­րարն է:


Միայն այն հանգամանքը, որ Հայաստանն Ադրբեջանին մա­տակարարվող սպառազինու­թյունների հարցը քննարկում է Եվրամիության հարթակում՝ վկայում է այն մասին, որ Երևանը մտադիր է այս հարցը դուրս բերել հայ-ռուսակսն հարաբերությունների պտույտից»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել