Tert.am-ը գրում է.

Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ խզում են արձանագրային հարաբերությունները իսպանական թագավորական տան հետ:


Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով իսպանական աղբյուրին, Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի ղեկավար Կիմ Տորայի հայտարարության համաձայն՝ Կատալոնիայի կառավարության ոչ մի անդամ այլևս ներկա չի գտնվի իսպանական թագավորական տան կազմակերպած միջոցառումներին: Բացի այդ, Կատալոնիան իր կազմակերպած միջոցառումներին չի հրավիրի միապետության ներկայացուցիչներին:

Տորան հայտարարել է նաև, որ հեռանում է Ժիրոնայի արքայադստեր հիմնադրամի պատվավոր փոխնախագահի պաշտոնից: Հիմնադրամի հովանավորներից մեկը հանդիսանում է Իսպանիայի արքան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել