Yerkir.am-ը գրում է.

Հայաստանի վաչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «ՄԻՐ» հեռուստաընկերությանը: Հարցին, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին հետևելով, ո՞ր թիմին է երկրպագում, Փաշինյանը պատասխանել է.

«Ես երկրպագում եմ Հայաստանի հավաքականին, այն իմ ամենասիրելի թիմն է: Անկեղծ ասած` ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին չեմ հասցնում հետևել: երբեմն հետաքրքրվում եմ, թե ով ում հետ է խաղում, ինչպես է ավաևտվել հաշիվը: Առաջին խաղին, որին ես ներկա էի Մոսկվայում, հետևել եմ մեծ հետաքրքրությամբ, և ես տպավորված էի այն արդյունքով, որը գրանցեց ռուսական թիմը»:

Հարցին, թե ի՞նչ ընդհանրություն կա ֆուտբոլի և քաղաքականության միջև: ՀՀ վարչապետը պատասխանել է. «Թե ֆուտբոլում, թե քաղաքականության  մեջ, կարծում եմ, մենք տեսնում են նույն բանը: Հաղթում է այն թիմը, որը օժտված է իրական թիմային ոգով և ունի լավ լիդեր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել