Համացանցից կտրուկ դուրս գալը կարող է անհանգստության զգացում առաջացնել, արագացնել սրտխփոցը և բարձրացնել արյան ճնշումը։ Նման եզրակացության են հանգել իտալացի և բրիտանացի հետազոտողները։

Գիտնականների կարծիքով՝ այս ախտանշանները կարող են լինել մարդկանց վիրտուալ իրականությունում շատ ժամանակ անցկացնել ստիպող պատճառներից մեկը։

Դա է ապացուցել 144 կամավորների մասնակցությամբ գիտափորձը։

Գիտնականները նշել են, որ թվային սարքավորումներից կախվածութուն ունեցող մարդիկ տագնապ են ապրում՝ դրանք մի կողմ դնելով։ Սակայն առաջին անգամ նկատելի է եղել, որ այդ հուզական ապրումներն ուղեկցվում են ֆիզիոլոգիական փոփոխություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել