2015 թվականին Արցախում  հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելիս վիրավորված զինծառայող Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԵՊԲՀ  ռեկտոր Արմեն Մուրադյանը: 

«Գոռ Դարմանյանը անցավ աշխատանքի ՀՀ նախագահի աշխատակազմում!!!Մոտ մեկ ամիս առաջ նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ընթացքում կոչ արեց, որպեսզի տարբեր կառույցներ աշխատանքի ընդունեն վիրավոր տղաներին:Գոռը այն տղաներից է, ում համար կարելի է շռայլել ՀԵՐՈՍ կոչումը: Գոռը ջախջախեց թշնամուն, հաղթեց առողջական խնդիրներն ու չնայած բազմաթիվ վիրավորումների՝ անցավ աշխատանքի: 

Օրինակելի վերաբերմունք հերոս տղաներին:

Նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ սա առաջին աշխատատեղն է, փորձելու է այլ վիրավոր տղաների էլ աշխատանքի ընդունել:

Մաղթում եմ աշխատանքային հաջողություններ»,- գրել է Մուրադյանը:

Նշենք, որ Գոռ Դարամյանն արժանացել է ԼՂՀ «Արիության», ՀՀ «Արիության» և «Գարեգին Նժդեհ» շքանշանների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել