Գիտնականները կարող են մարդասպանի տարիքը պարզել արյան կաթիլի միջոցով։ Ամերիկացի հետազոտողներն արդեն հայտնել են իրենց բացահայտման մասին և ասել, որ մշակված մեթոդը փորձարկումների ժամանակ գրեթե միշտ ճիշտ արդյունք է ցույց տվել։

Գիտնականները կարծում են, որ նման մեթոդը ոստիկանությանը զգալիորեն կօգնի գտնել մարդասպանին, քանի որ պարզ կլինի, թե ինչ տարիքի է հանցագործը, եթե նա թողել է արյան անգամ աննշան հետք։

Այսպես, հետազոտողները վերցնում են արյունը և լազերային ճառագայթների միջոցով «գնդակահարում» այն։ Արյունը կլանում է լույսի անհրաժեշտ մասնիկները, իսկ անպիտանները մի կողմ է վանում, ինչի հետևանքով լուսարձակումներ են տեղի ունենում։ Հենց այդ լուսարձակումների միջոցով էլ հետազոտողները հաշվում են են սպիտակուցների քանակը և ուսումնասիրում դրանց տեսակը, ինչը գրեթե անսխալ հայտնում է մարդասպանի տարիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել