Կալիֆորնիայում մշակող և Renly սթարթափի համահիմնադիր Իբրահիմ Դիալոն ասել է՝ ինչպես է ավտոմատ համակարգը հեռացրել իրեն խոշոր ընկերությունում աշխատանքից, գրում է facenews-ը։

Նախագծի նախկին մենեջերը Դիալոյի հետ երկար չի խոսել։ Համակարգը որոշել է, որ վերջինն այլևս ընկերությունում չի աշխատում և սկսել է արգելափակել նրա բոլոր օգտահաշիվները, ներառյալ՝ գրասենյակ մուտքի թույլտվությունները։

Բացի այդ՝ նա սկսել է կորցնել հասանելիությունը համակարգչի աշխատանքային ծրագրերի նկատմամբ, իսկ աշխատակիցներից մեկն ասել է, որ Դիալոյի օգտահաշիվն ապաակտիվացված է։ Նա դա միայն տեխնիկական սխալով է բացատրել։

Իմանալով այդ մասին՝ ընկերության ղեկավարությունը խզել է Դիալոյի հետ պայմանագիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել