Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցում է ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին՝ համացանցում 2016թ. մարտի 30-ին հրապարակված՝ ՊԵԿ-ի վերաբերյալ ձայնագրության հետ կապված։

Այս մասին պատգամավորը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Դրանում (նկատի ունի ձայնագրությունը) հեղինակը մանրամասն տվյալներ էր ներկայացնում ՊԵԿ-ում պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց, Ազգայինանվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի և այլոց կողմիցկատարված ենթադրյալ հանցագործությունների՝ հատկապես պետական բյուջե փոխանցմանենթակա գումարները գրպանելու վերաբերյալ: Հարկ է նշել, որ ձայնագրությունը համացանցիցջնջված է, սակայն գործի նյութերում այն պետք է պահպանված լինի։ Հարցմամբ խնդրել եմտրամադրել տեղեկատվություն, թե ազգային անվտանգության ծառայության կողմից ինչ քայլերեն ձեռնարկվել նշված ձայնագրությունն ստանալուց հետո՝ ենթադրյալ հանցագործություններիբացահայտման ուղղությամբ»,-գրել է պատգամավորն ու հավելել. «Կարծում եմ, որ նախկին ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել