«Նոր իշխանությունները շտապում են՝ ուզում են աշնանն արտահերթ ընտրությունների գնալ: «Արագ ռեժի­մը» պայմանավորված է մտահոգությամբ՝  ռեյտինգի անկում չունենան: Սակայն շատերն անիրատեսական են համարում աշնանն ընտրություն­ներ անցկացնելու հնարավորու­թյունը: Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող Դանիել Իոաննիսյանը, որն ԱՄՆ-ից հետո (հիմա էլ Վենետիկում է, հայտարարել է, որ փոփոխությունները չեն ուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության, որպեսզի ընտրու­թյուններն արագ լինեն, հակառակ դեպքում՝ 6 ամսից մինչև 1 տարի պետք է սպասել փորձաքննության պատասխանին, ինչը նշանակում է, որ աշնանն ուղղակի հնարավոր չի լի­նի ընտրություններ անցկացնել: 

Մեր աղբյուրին հարցրինք, թե հնարավո՞ր է առանց Վենետիկի հանձնաժողո­վի փորձաքննության օրենսգիրքն ընդունել: «Իհարկե, հնարավոր է, Վենետիկի հանձնաժողովի փոր­ձաքննության առկայությունը պարտադիր նորմ չէ. ՀՀ-ն սուվերեն երկիր է, կարող է ինքնուրույն ընդունել իր  օրենսգիրքը՝ հաշվի չառնելով որևէ միջազգային կառույցի կարծիք: Բայց, քանի որ մենք եվրոպական ընտանիքի անդամ ենք, կարևորագույն նախագծերի ընդունման հետ կապ­ված՝ անպայման հաշվի ենք նստում միջազգային կառույցների, այդ թվում՝


Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հետ, որովհետև այն ԵԽ իրավական քաղաքականությունն իրականացնող ամենակարևոր օղակն է և ապահովում է լեգիտիմության և ժողովրդա­վարական նորմերի համապատաս­խանությունը՝  ընտրությունների լեգիտիմությունը չդնելով կասկածի տակ: Ի դեպ, եթե նոր իշխանություններն այդքան «վռազն» են, կարող են անգամ առանց ԸՕ փոփոխությունների էլ ընտրությունների գնալ, մեկ է՝ ժո­ղովուրդը սիրում է իրենց»,- ասաց նա»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել