«Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի պաշտոնավարման վերջը եկել է: Ըստ «Ժողովուրդ» օրաթեր­թի տեղեկությունների՝ Արմավիրի հավերժ համարվող քաղաքապետը հրաժարակա­նի դիմում է ներկայացրել, որի մասին, հավանաբար, այսօր կհրապարակվի: 

Ըստ որոշ տեղեկությունների՝ նա հրաժարվել է աշխատել Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ, ինչի արդյունքում էլ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ի դեպ, տեղեկացնենք, որ վերջին օրերին քաղաքապետի գործունեությունից սկսել են բողոքել նաև արմավիրցիները և հա­րակից համայնքների բնակիչները: Ավելին՝ նրանք քաղաքապետին աշխատան­քից ազատելու պահանջով անգամ բողո­քի ակցիա են արել և դիմել նորանշանակ մարզպետին: Ինքը՝ Ռուբեն Խլղաթյանը, հրաժարվեց պատասխանել իր հրաժարականի վերաբերյալ հարցերին՝ պատճառաբանելով, որ քնում է. «Մար­դիկ նաև քնում էլ են, ինձ հանգիստ թո­ղեք:
Թողեք՝ քնեմ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել