Բաղադրիչներ
- սմբուկ - 500 գ
- պանիր - 50 գ
- մայոնեզ - 3 ճ/գ
- սխտոր - 1-2 ատամիկ
- բուսայուղ
- աղ
Պատրաստման եղանակ
Սմբուկները բաժանում ենք երկու հավասար մասերի, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին՝ երկարավուն շերտերի։
Մայոնեզին ավելացնում ենք ճզմած սխտորն ու խառնում։
Պանիրն անցկացնում ենք քերիչով։
Սմբուկները մոտ 5 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։
Շրջում ենք մյուս կողմի վրա ու ևս 5 րոպե տապակում։
Պատրաստ լինելուց հետո սմբուկները դնում ենք թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա։
Այժմ ձևավորում ենք ռուլետները։ Սմբուկի շերտը պատում ենք մայոնեզով։
Սմբուկի լայն կողմի վրա լցնում ենք 1 թ/գ քերած պանիր։
Սմբուկը ռուլետանման փաթաթում ենք՝ սկսած լայն հատվածից։

Զարդարում ենք կանաչիով ու մատուցում ենք տաք կամ սառը վիճակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել