«Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Այգեկ գյուղում գտնվող առանձնատանը, որից հետո` արդեն ուշ երեկոյան, նրան բերման են ենթարկել ԱԱԾ: 

«Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ զրուցեց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, թե խուզարկության մասին իմանալուց անմիջապես հետո գնացել է նրա տան մոտ, սակայն բացի ընտանիքի անդամներից ոչ մեկին ներս չեն թողել: Դիտարկմանը` ասում են անօրինական զենք են գտել, նա նշեց. «Ոչ մի բան էլ չեն հայտնաբերել: Իմ իմացած տեղեկություններով` իր մարտական զենքերն են: Դրանք ոչ մարտական զենքեր են, իր հավաքածուն է, մի 4-5 հատ ունեն, թանգարանի նման բան է սարքել, դրանք են գտել: Ես այդ զենքերը վաղուց եմ գտել, իմ իմանալով` ոչ բայեվոյ են:

Այդքանը գիտեմ»»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել