Այսօր հայտնի է դարձել, որ ադրբեջանական ռազմաօդային ուժերը ձեռք են բերել ամերիկյան արտադրության «Բելլ 412» ուղղաթիռներ, որոնք կցուցադրվեն շքերթի ժամանակ։ Ցանկանում եմ նշել, որ, ըստ ամերիկյան օրենսդրության, ԱՄՆ-ն իրավունք չունի զենք վաճառելու հակամարտող կողմերին։ Մեր ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ԱԽՔ-ը, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող կազմակերպությունները շտապ պետք է միջոցներ ձեռնարկեն պարզելու համար, թե ով է վաճառել կամ վերավաճառել ուղղաթիռները Բաքվին։ 

Նշեմ, որ այս ուղղաթիռները գտնվում են Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների սպառազինության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել