«Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հայտարա­րել է, որ ծրագրում են 6,1 տոկո­սով ավելացնել պաշտպանա­կան ծախսերը, դրանք հասցնե­լով ավելի քան 1 միլիարդ 700 միլիոն դոլարի: Սրանք թվեր են, որոնք Հայաստանի պարագա­յում ավելի շուտ համեմատելի են ամբողջ պետական բյուջեի, քան զուտ պաշտպանական ծախսերի հետ: Մյուս կողմից՝ այս թվերը ոչ թե ընկճվելու, հու­սահատվելու, այլ հակառակը՝ կոռուպցիայի և յուրացումների դեմ պայքարում ավելի հաստա­տակամ, հետևողական և անխնա լինելու խթաններ են: Բանն այն է, որ նավթի ու գազի պաշարներով Ադրբեջանի հետ զուտ ֆինանսական ծավալների համեմատությամբ Հայաստանը գոնե տեսանելի ապագայում համեմատվել կամ մրցակցել չի կարող: 

Հայաստանը պետք է դա փոխհատուցի կառավարման որակով ու էֆեկտիվությամբ, պաշտպանական ծախսերի հա­մար նախատեսված յուրաքան­չյուր լումայի առավելագույն ար­դյունավետ ծախսի կազմակերպմամբ և ապահովմամբ:

Ահա այս տեսանկյունից է նաև, որ վերջին օրերին տեղի ու­նեցող գործողությունները՝ բա­նակի համար նախատեսված մատակարարումներում չարա­շահումների ու յուրացումների կապակցությամբ, ըստ էության, ունեն շատ ավելի լայն նշանակություն, քան զուտ օրինականության հաստատումն ու պատասխանատվությունը քրեորեն հետապնդելի հնարավոր արարքների համար: Սա Հայաստանի համար անմիջական ռազմաքաղաքական, անվտանգային քաղաքականու­թյան տարր է, որը հավասարազոր է, օրինակ, որևէ արդիա­կան սպառազինության ձեռք­բերման հետ, որևէ արդիական ռազմատեխնիկական սարքա­վորման ձեռքբերման կամ մշակման հետ, որը թույլ կտա առավել բարձրացնել Հայաստանի, Զինված ուժերի ու յուրաքանչյուր զինվորի անվտանգու­թյունը:

Ահա այս տեսանկյունից մենք չունենք սպասելու, հապաղելու ժամանակ, պետք է շտապենք, որովհետև միայն այդպես կա­րող ենք մրցակցել ու չեզոքաց­նել Ադրբեջանի նավթի ու գազի օբյեկտիվ առավելությունը:


Խնդիրն այն է նաև, որ եթե մենք այդ առավելությունը չեզոքաց­նենք մեր ներքին ռեսուրսների և կարողությունների առավե­լագույնի հաշվին, մենք չենք կա­րող ակնկալել հավելյալ օժան­դակություն նաև արտաքին հարթության վրա, դաշնակցային, գործընկերային, բարեկա­մական կապերով ու խողովակ­ներով:


Այստեղ է, որ առաջին հերթին անվտանգության խնդիրներից կտրված թվացող ներքին գործընթացները իրականում անմիջական կապ ունեն այդ խնդիրների հետ, որովհետև Հայաստանում խնայված յուրաքանչյուր լումա ավելացնում է Հայաստանի թե´ պաշտպանունակությունը, թե´ արտաքին քաղաքական կենսունակությունն ու լսելիությունը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել