operativ.am-ը գրում է
ESET ընկերությունը հայտնաբերել է նոր վիրուս, որը վարակված սարքերը բոթի միջոցով կառավարում է Telegram-ով, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:
«Տրոյանը թույլ է տալիս հաղորդագրություններ որսալ եւ ուղարկել, գողանալ տվյալները, կանչեր, ձայնագրություն, սքրինշոթ կատարել, որոշել սարքի տեղադրությունը եւ փոխել կարգավորումները: Գործառնությունների կառավարման համար Telegram-բոթ ինտերֆեյսում նախատեսված են ինտերակտիվ կոճակներ՝ օգտատերը գործիքակազմ է ստանում ընտրված լրակազմին համապատասխան»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վնասակար ծրագիրը տարածվում է Android-հավելվածների ոչ պաշտոնական խանութներով, մինչդեռ Google Play-ում այս սպառնալիքը չի հայտնաբերվել:

Վիրուսը քողարկվում է հավելվածի ներքո, որը խոստանում է բիթքոին նվիրել, անվճար ինտերնետ կամ բլոգներում բաժանորդների աճ:

Ծրագիրը տեղադրելուց հետո էկրանին է հայտնվում իրազեկմամբ պատուհան, որ ծրագիրը չի կարող սարքի վրա աշխատել եւ կհեռացվի, սակայն հետո պատկերն անհետանում է, իսկ վիրուսը շարունակում է գործել: ESET-ից հայտարարել են, որ վարակումների մեծ մասը հայտնաբերվել է Իրանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել