Հունիսի 21-ին նախարար Մխիթար Հայրապետյանն ու փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանն  ընդունեցին «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին և հայաստանյան ծրագրերի խորհրդատու Համազասպ Դանիելյանին:

Պարոն Փանոսյանը նախ ներկայացրեց հիմնարկության գործունեությունը, ներկայացրեց իրականացրած հայանպաստ ձեռնարկները, ինչպես նաև անդրադարձ կատարեց ընթացիկ ծրագրերին: Խոսելով հիմնարկությանի առաքելությունից՝ Ռազմիկ Փանոսյանը նշեց, որ բացի կրթական ծրագրերից, կրթանպաստների հատկացումներից, կառույցը կարևորում է հայագիտական գրականության հրատարակումը, ինչպես նաև արևմտահայերենը պահպանելու ու զարգացնելու ուղղությամբ ռազմավարական նոր ծրագրերի մշակումը:

Նախարարն ընդգծեց, որ գնահատում է հիմնարկության ազգանպաստ գործունեությունը, նախարարության հետ ունեցած գործակցությունը և հուսով է, որ այդ կապերն ավելի կամրապնդվեն ու կխորանան:

Համաձայնություն ձեռք բերվեց առավել սերտորեն համագործակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ հիմնարկությունն արդեն ունի գրանցած հաջողություններ՝ մի քանի կրթական հավելվածների տեսքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել