Վահանաձև գեղձը կարևոր է մարդու օրգանիզմի համար, քանի որ նրա հորմոնները այնպիսի գործառույթներ են կառավարում, ինչպիսիք են նյութափոխանակությունը և մարմինը էներգիայով ապահովելը:

Վահանաձև գեղձի գործառութային խախտման հիմնական դրսևորումներն են հիպոտիրեոզը՝ մարդու օրգանիզմում տիրեոիդային հորմոնների անբավարար քանակությունը, և հիպերտիրեոզը՝ վահանաձև գեղձի հորմոնների արտադրության ավելցուկը:

Հիպոթիրեոզի ամենատարածված ախտանշաններն են փշրվող եղունգները, փորկապությունը, ավելորդ քաշը, պարանոցի դիմային մասի այտուցվածությունը, մոռացկոտությունը, չոր մաշկը և մազերը, ընկճախտը, ինչը պայմանավորված է սերոտինինի՝ այսպես կոչված, երջանկության հորմոնի անբավարար քանակությամբ:

Հիպերթիրեոզի ախտանիշներն են տագնապը և նյարդային վիճակը, ինչը արդյունք է հորմոնների ավելցուկի: Ախտանիշներից են նաև ուժեղ ախորժակը, ուտելու անհագ ցանկությունը:

Թե՛ հիպոթիրեոզի, թե՛ հիպերթիրեոզի դեպքում նվազում է մարդու մտածական ունակությունը, տուժում են ճանաչողական ունակությունները, դժվար է կենտրոնանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել