Tert.am-ը գրում է.

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը համագործակցում է թուրքական իշխանությունների հետ՝ պատրիարքական ընտրությունները խափանելու համար, գրում է Ստամբուլում գործող հայկական պարբերականներից «ՀայԹերթը»։

«Ես երկար տարիներ պայքարել եմ, որ հայ համայնքն ունենա ավելի արդյունավետ կառավարում: Սակայն ամեն անգամ պետությունը փորձել է միջամտել մեր համայնքի ներքին կառավարմանը: Դժբախտաբար, այսօր պատրիարքարանը գրաված անձը պետության դրածոն է: Ես հստակ կարող եմ հայտարարել, որ նա դրածո է և աշխատում պետական ներքին կառույցների հետ պատրիարքական ընտրությունների իրականացմանը խոչընդոտելու համար»,- ասել է Փայլանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի որոշմամբ՝ Արամ աքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում:

Գարեգին Բեկչյանի ընտրությունն ու նրա պաշտոնակալության շրջանում կայացված բոլոր որոշումները չեղարկվել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել