Բոլորը երազում են, որպեսզի հարսանիքի օրը կատարյալ անցնի և երկար հիշվի։ Բայց երբեմն այդ կախարդական պահը կարող է իսկական մղձավանջի վերածվել։ Այս տեսանյութը հայտնվել է Twitter-ում և վիրուսային է դարձել։ Տեսանյութում աղջիկը, որը որպես փեսացուի սիրուհի է նկարագրվում, գնում է դեպի խորանը հարսանյաց զգեստով և գեղեցիկ քողով։ Նա անսպասելի է ներխուժում արարողությանը՝ նպատակ ունենալով վրեժ լուծել իր կեղծ ընկերոջից։ Իսկ նա դեպի նրան է նետվում՝ փորձելով ինչ–որ կերպ փրկել իրավիճակը։

Ընդ որում, օրինական ընտրյալն արդեն խորանի մոտ էր, նույնպես հարսանեկան զգեստով և փորձում էր հանգստություն պահպանել։ Հյուրերը դիտում էին «ներկայացումը» վախեցած ճիչերով, ծիծաղով և ծափերով։ Նման հարսանիքը հաստատ երբեք չի մոռացվի։

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայի Բենոնի քաղաքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել